66542 դիտում
09:54 17-12-2018
Լարված իրավիճակ Արարատում. քաղաքացիները պահանջում են քաղաքապետի հրաժարականը՝ ասելով. «Մեզ պետք է քաղաքի հոգսերով մտահոգ քաղաքապետ». ժամանել են մեծ թվով ոստիկաններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում։ Արարատ քաղաքի մի խումբ բնակիչներ հավաքվել են Արարատի քաղաքապետարանի դիմաց և պահանջում են քաղաքապետ Հայկ Հայկյանի հրաժարականը։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բողոքի ակցիայի մասնակիցներն ասում էին, որ իրենք ստորագրահավաք են կատարել և այդ հարցով դիմել են անգամ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որպեսզի խնդիրը լուծվի արդարացիորեն՝ ի շահ քաղաքի բնակչության. «Մենք արդեն հոգնել ենք նման քաղաքապետ ունենալու «հաճույքից» և ուզում ենք այնպիսի քաղաքապետ ունենալ, ով, իրոք, արժանիքներ ունի և կմտածի իր բնակչի հոգսերի մասին, իսկ հոգսեր արարատցիներս շատ ունենք։ Իսկ քաղաքապետին նման խնդիրներով, երբ դիմում ենք, հայտնվում ենք Արթին պապի օրը»։
Այս պահին մարզի ոստիկանւթյան մեծ թվով ծառայողներ փակել են քաղաքապետարան մտնող մուտքը ու մի պահ հրմշտոց տեղի ունեցավ քաղաքացիների և ոստիկանության ծառայողների միջև։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
51042 դիտում
12:10 16-08-2018
Ծնունդդ շնորհավո՛ր, մարզպետ. վերջապես զգացինք, որ մարզի հոգսերով ու խնդիրներով մտահոգ ղեկավար ունենք
1969 դիտում
14:21 04-07-2022
Օտարության մեջ, սակայն միշտ հայրենիքով մտահոգ ռուսաստանաբնակ մարտակերտցիներն ապրում են հայրենիքի հոգսերով