Ամեն անգամ համոզվում ենք, թե որքան են մարդիկ մտահոգ մեր քաղաքի խնդիրներով․ Մանե Թանդիլյան
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը կիսվել է քարոզարշավի ընթացքում իր տպավորություններով։
«Այն ջերմությունը, որ ստանում ենք Երևանի տարբեր թաղամասերում, այն վստահությունն ու հույսը, որ մարդիկ կապում են մեզ հետ, էլ ավելի է պարտավորեցնում ու ոգևորում նոր ուժով ու հաստատակամությամբ գնալ մեր գծած ճանապարհով։
Քիչ առաջ Սարի թաղում էինք, հիմա՝ Էրեբունիում։
Ամեն անգամ համոզվում ենք, թե որքան են մարդիկ մտահոգ մեր քաղաքի խնդիրներով»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։