211652_close_icon
views-count65391 դիտում article-date 16:16 08-08-2018

Խոշոր ավտովթար Երևանում. Nissan-ը մխրճվել է կայանված բեռնատար Mercedes-ի մեջ. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում Ժամը 15:00-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ Բուսաբանական այգու հարևանությամբ, Nissan մակնիշի 10 PՏ 100 համարանիշի ավտոմեքենայի վարորդը մխրճվել է ճանապարհին կայանված վիճակում գտնվող Mercedes մակնիշի ռուսական համարանիշներով բեռնատարի հետանամասին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի վարորդը, ով, ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ երիտասարդ աղջիկ է եղել, տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանութունը պարզում է վարորդների ինքնությունը: Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր