211652_close_icon
views-count35798 դիտում article-date 17:07 07-08-2018

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. թալանել են Սուրբ Հռիփսիմե եկեղեցին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 6-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է ահազանգել Երևանի բնակիչ, 54-ամյա Բաբկեն Սալբիյանը, ով հայտնել է, որ գիշերը ժամը 02:00-ից մինչև 06:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք մտել են Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, այնտեղից գողացել արծաթյա զարդեր և փորձել են գողանալ գանձանակները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Սամվել Խմելյանի, ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ գողը կամ գողերը եկեղեցի են մտել պատուհանից, քանի որ այն եղել է բաց: Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Բ. Սալբիյանը Սուրբ Հռիփսիմե եկեղեցու վանահայրն է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր