211652_close_icon
views-count32540 դիտում article-date 15:45 03-08-2018

Ավտովթար Լոռու մարզում. Վանաձորում բախվել են «Կյանքի հաց» բարեգործական կազմակերպության Ford-ն ու «Դուստր Մարիաննա»-ի Mercedes-ը, Ford-ն էլ բախվել է բանկոմատին. Կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Վանաձորի պահպանության բաժնից ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «Դիմաց» թաղամասի այգու մոտ ավտոմեքենան բախվել է բանկոմատին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Բազումի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի օպերատիվ խումբը՝ պրոֆիլակտիկայի գծով ավագ տեսուչ Խուրշուդյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ նշված հատվածում ժամը 07։30-ի սահմաններում բախվել են Վանաձորի բնակիչներ՝ 33-ամյա Վարազդատ Եսայանի վարած Ford Transit մակնիշի 565 ԼP 61 համարանիշի և 25-ամյա Հովիկ Գոգկչյանի վարած Mercedes մակնիշի 836 ՍՏ 65 համարանիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով էլ Ford-ը առաջ է ընթացել և բախվել «Ագբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ի բանկոմատին, իսկ Ford-ի ուղևոր՝ Վանաձորի բնակիչ, 47-ամյա Սոնա Զարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ստեփան Համբարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ford-ը հաշվառված է «Կյանքի հաց» բարեգործական հասարակական կազմակերպության հաշվեկշռում, իսկ Mercedes-ը՝ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի հաշվեկշռում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր