211652_close_icon
views-count16601 դիտում article-date 23:21 12-08-2024

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. բախվել են «Դուստր Մարիաննա» ընկերության «Mercedes»-ն ու առանց համարանիշների «ՎԱԶ-2101»-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ավագ քննիչ Գասպարյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ՝ օգոստոսի 7-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։

Այդ օրը՝ ժամը 17:10-ի սահմաններում Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 27-ամյա Ֆրեդ Մանուկյանի վարած՝ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող Mercedes մակնիշի բեռնատարն ու 22-ամյա Հարութ Մուրադյանի վարած «ՎԱԶ-2101» մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ դասակի հրամանատար Վահրամ Գրիգորյանի և ավագ պարեկ Ռաֆայել Մուշեղյանի գլխավորությամբ։

Ժամանել է նաև ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալն Սարգիսյանի գլխավորությամբ։

Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր