211652_close_icon
views-count4379 դիտում article-date 21:51 01-08-2018

ՈւԵՖԱ-ն Նասրիի որակազրկումը երկարաձգել է 6-ից մինչև 18 ամիս

Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Սամիր Նասրիի որակազրկումը երկարաձգվել է: Նախապես սահմանված վեց ամսվա փոխարեն նոր պատժաչափը կկազմի 18 ամիս: ՈւԵՖԱ-ն որոշումը կայացրել է Ֆրանսիայի հակադոպինգային գործակալության հետ խորհրդակցելուց հետո: Նասրիի որակազրկումը հաշվարկվելու է 2017թ. հուլիսի 1-ից և նա խաղադաշտ կարող է վերադառնալ 2018թ. նոյեմբեր 1-ին: 31-ամյա Նասրին 2017-ի հունվարին դիմել էր ՈւԵՖԱ-ին՝ խնդրելով իրեն թերապևտիկ բացառություն հատկացնել, սակայն մերժում է ստացել: Խաղացողը ցանկանում էր ետին թվով արյան փոխներարկման իրավունք ստանալ:

Նմանատիպ նյութեր