211652_close_icon
views-count60407 դիտում article-date 11:39 01-08-2018

Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում. տուժածը ոչ միայն ստացել է մարմնական վնասվածքներ, այլև կոտրել են նրա ավտոմեքենան. կասկածյալը Ազգային ժողովի պատգամավորի որդի է

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հուլիսի 30-ին Երևանում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 20։00-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ՝ 34-ամյա Արտակ Վարաժյանից, ով հայտնել է, որ Կիևյան փողոցի 1-ին նրբանցում իր հետ վիճաբանել է մի քաղաքացի, ով ձեռքերով ու ոտքերով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով ինքը ստացել է մարմնական վնասվածքներ, իսկ դրանից հետո այդ քաղաքացին դիտավորյալ կոտրել և վնասել է իր վարած Opel մակնիշի 35 ՏC 656 համարանիշի ավտոմեքենայի կողային հայելիներն ու դուռը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ Ա. Վարաժյանի հայտնած անձը Ազգային ժողովի պատգամավոր Տաճատ Վարդապետյանի տղան է՝ Երևանի Բաղրամյան պողոտայի բնակիչ, 23-ամյա Ասքանազ Վարդապետյանը։ Ոստիկանների ձեռնարկած գործողությունների շնորհիվ Ա. Վարդապետյանը ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին։ Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են ինչպես դատաբժշկական, այնպես էլ դատաապրանքագիտական փորձաքննություններ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Վարաժյանը ավտոմեքենան շահագործում էր որպես տաքսի։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր