211652_close_icon
views-count40408 դիտում article-date 16:06 31-07-2018

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Газель-ն ու Mercedes-ը. Mercedes-ը հայտնվել է ձորակում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 45 կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 35 MG 829 համարանիշի և ГАЗ 2705 մակնիշի 35 DG 702 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն, իսկ Mercedes-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար Սամվել Դավթյանի գլխավորությամբ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոններն ու սահմանազատել տարածքը։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ հերթապահ մասի պետի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել է նաև «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Газель-ը բարձված է եղել ձմերուկով և, ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է Газель-ի վարորդը, ով բախվել է Mercedes-ին։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 94+
94+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր