211652_close_icon
views-count2721 դիտում article-date 14:20 31-07-2018

«Չելսին» Կանտեին կդարձնի ամենաբարձր աշխատավարձ ունեցող խաղացողը

«Չելսին» մտադիր է թիմում պահել կիսապաշտպան Նգոլո Կանտեին: Լոնդոնյանը ակումբը 27-ամյա ֆրանսիացուն արդեն առաջարկել է 5-ամյա պայմանանագիր՝ շաբաթական 290 հազար ֆունտ աշխատավարձով: Ներկայումս նրա աշխատավարձը կրկնակի ցածր է: Նոր պայմանագրով Կանտեն կդառնա ակումբի ամենաբարձր վարձատրվող խաղացողը: Այժմ ամենաբարձր աշխատավարձը «Չելսիում» ստանում է Էդեն Ազարը՝ շաբաթական 220 մլն ֆունտ: Հիշեցնենք, որ Կանտեն 30 մլն ֆունտի դիմաց «Լեսթերից» «Չելսի» տեղափոխվեց 2016 թվականին:

Նմանատիպ նյութեր