211652_close_icon
views-count1972 դիտում article-date 12:22 31-07-2018

Թեհրանը նշել է, թե որ պայմանով կվերադառնա ԱՄՆ-ի հետ բանակցություններին

Իրանի նախագահի վարչակազմի փոխղեկավար Համիդ Աբութալեբին հայտարարել է, որ Իրանի հետ ԱՄՆ-ի բանակցությունները հնարավոր են միջուկային գործարքին Վաշինգտոնի վերադառնալու պայմանով, հաղորդում է Ria Novosti-ն։ Նախօրեին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի բացառում առանց նախապայմանների հանդիպումը՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ: Այդուհանդերձ, ընդգծել է, որ դա պետք Է ցանկանա նաև Իրանը, բայց նա հազիվ թե պատրաստ է այդ հանդիպմանը: «Նրանք, ովքեր հավատում են երկխոսությանը՝ որպես քաղաքակիրթ հասարակություններում վեճերի լուծման մեթոդի, նաև պետք է կատարեն այս բաները՝ հարգանք տածեն Իրանի մեծ ազգի նկատմամբ, նվազեցնեն ռազմական գործողությունները, վերադառնան միջուկային գործարքին: Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին վերադառնալը երկխոսության պարտադիր պայմանն է»,գրել է Աբութալեբին Twitter-ի իր էջում:

Նմանատիպ նյութեր