Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսություն վարել պատժամիջոցների չեղարկման պայմանով. Ռոուհանի
Թեհրանը պատրաստ Է բանակցություններ վարել Վաշինգտոնի հետ, եթե ամերիկյան վարչակազմը չեղարկի Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին:
«Իրանը հանդես է գալիս բանակցությունների օգտին: Եթե Միացյալ Նահանգներն իրապես ցանկանում է երկխոսություն վարել, նա պետք է նախևառաջ հանի բոլոր պատժամիջոցները»,- Ռոուհանիի խոսքը մեջբերել է [url=https://www.afp.com/en]«Ֆրանսպրես»[/url] գործակալությունը:
Իրանի նախագահը նաեւ կարծիք է հայտնել, որ իր երկրի դեմ պատերազմը կդառնա «բոլոր պատերազմների մայրը»: «Իրանի հետ խաղաղությունը խաղաղության մայրն է, իսկ Իրանի դեմ պատերազմը՝ բոլոր պատերազմների մայրը»,- նրա խոսքը օգոստոսի 6-ին փոխանցել Է Իրանի պետական հեռուստատեսությունը:
Բացի այդ, Իսլամական Հանրապետության նախագահը «ռազմավարական սխալ» է համարել ԱՄՆ-ի դուրս գալը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից։