Թեհրանը ՄԱԿ-ին խնդրել է հատուկ նիստ հրավիրել՝ ԱՄՆ-ի հետ վիզաների հարցով ունեցած տարաձայնության համար
Պաշտոնական Թեհրանը դիմել է ՄԱԿ-ին՝ անհապաղ հատուկ նիստ անցկացնելու խնդրանքով, որը կապված է ԱՄՆ-ի կողմից ՄԱԿ-ում Իրանի հատուկ ներկայացուցչին վիզա չտրամադրելու հետ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Միացյալ Նահանգները հրաժարվել էր մուտքի արտոնագիր տրամադրել Համիդ Աբուտալեբիին՝ պատճառաբանելով, որ վերջինս մասնակցություն է ունեցել 1979 թվականի նոյեմբերի 14-ին Թեհրանում իրանցի ուսանողների կողմից ԱՄՆ դեսպանատունը գրավելու և դեսպանատան աշխատակիցներին առևանգելու գործում:
ՄԱԿ-ում Կիպրոսի բանագնաց և ՄԱԿ-ի երկրների հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլաս Էմիլիոն հայտարարել է, որ հատուկ նիստը հանձնաժողովը կարող է անցկացնել հաջորդ շաբաթ: