211652_close_icon
views-count23803 դիտում article-date 19:14 30-07-2018

Ինչ-որ մեկին մեջբերելու կարիք չկա․ և՛ Բաքուն, և՛ Երևանը վստահություն ունեն Մոսկվայի դերի հանդեպ. Մարիա Զախարովա

Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, որն ամենամյա «Ժառա» (Жара) երաժշտական փառատոնին ներկա լինելու նպատակով այցելել է Բաքու, հարցազրույց է տվել Sputnik գործակալության ադրբեջանական ծառայությանը՝ խոսելով նաև Արցախի հակամարտության մասին: Լրագրողը հիշեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ «Ռուսաստանն ունի Ղարաբաղում պատերազմը կանխելու բոլոր լծակները»: «Ի՞նչ են Մոսկվայում կարծում այս առնչությամբ»,- հետաքրքրվել է լրագրողը: «Կարծում եմ՝ այս պարագայում ինչ-որ մեկին մեջբերելու կարիք չկա: Ռուսաստանը պատմականորեն իրեն դրսևորել է որպես պատասխանատու միջնորդ, որը բազմիցս գործով է ապացուցել իր միջնորդական դերը: Այդպես է լինելու նաև ապագայում: Մեր դիրքորոշումը ղարաբաղյան հարցի շուրջ անփոփոխ է»,- ասել է Զախարովան: Իր խոսքում ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակը նշել է, որ պաշտոնական Մոսկվան Արցախի հակամարտության հարցում ունի հստակ դիրքորոշում, որը երբեք երկիմաստ չի եղել: «Բոլոր ջանքերը կենտրոնացած են միջնորդական դերի վրա, որի վերջնական նպատակն է երկու կողմի համար էլ ընդունելի պայմանավորվածությունների ձեռքբերումը: Ե՛վ Բաքուն, և՛ Երևանը գիտեն, որ Մոսկվան այդ առումով վստահելի գործընկեր է: Կողմերը վստահություն ունեն Մոսկվայի ու նրա դերի հանդեպ»,- ասել է Զախարովան:

Նմանատիպ նյութեր