211652_close_icon
views-count10744 դիտում article-date 20:27 28-07-2018

Յուրգեն Կլոպ. Ռամոսը Սալահի հետ կեղտոտ վարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է հարձակվող Մոհամեդ Սալահի վնասվածքի դրվագը՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում: Եգիպտացի ֆուտբոլիստը ուսը վնասեց «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսի հետ բախվելուց հետո: «Եթե դուք «Ռեալի» երկրպագու չեք, ապա կհամարեք, որ այն շատ կեղտոտ էր: Նման իրավիճակում մրցավարը պետք է ավելի կոշտ լիներ: Եթե այդ ժամանակ տեսակրկնապատկերրի համակարգ կիրառվեր, ապա այդ դրվագը կվերանայվեր: Չեմ կարծում, որ նման բան նորից կլինի. սկզբից արմունկով դարպասապահին հարվածել, իսկ հետո ըմբշամարտի հնարքով խաղադաշտի կենտրոնում հարձակվողին գետնել և այդքանից հետո հաղթել խաղում: Այսպիսին էր խաղի սյուժեն: Հետագայում Ռամոսը շատ բան ասաց, որոնք ինձ դուր չեկան: Որպես մարդ, նրա արձագանքն ինձ հոգեհարազատ չէ: Նա ասաց, որ դա նորմալ էր: Իսկ ես կարծում եմ, որ նորմալ չէր», ասել է Կլոպը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր