Յուրգեն Կլոպ. Եթե «Բավարիայի» հետ խաղին չմասնակցեի, կփորձեի տոմս ճարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը անդրադարձել է Չեմպիոնների 1/8 եզրափակիչ փուլում «Բավարիայի» հետ հանդիպմանը:
«Սա հերթական խաղն է, երբ ուրախանում եմ, որ դրան մասնակցում եմ: Եթե չմասնակցեի, փորձելու էի տոմս ճարել:
Բարդ խաղ է լինելու ուժեղ, փորձառու թիմի դեմ: Բայց դե մենք ենք ուժեղ: Միայն սթրեսն ավելի շատ է, քանի որ բոլորն էլ գերմանական լրատվամիջոցների համար լրացուցիչ 600 հարցազրույց են ցանկանում:
Մենք խաղադաշտում պետք է մթնոլորտ ձևավորենք, որպեսզի մարդկանց հեշտ լինի: Մեծագույն խաղ է լինելու, որը պետք է պարզապես վայելել:
Մթնոլորտն իր մեջ հսկայական ուժ է պարունակում: Մեր երկրպագուները կարող են մեզ ստիպել խաղալ ոչ թե 100, այլ՝ 140 տոկոսով», ասել է Կլոպը:
Հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով կեսգիշերին: