211652_close_icon
views-count74858 դիտում article-date 14:21 28-07-2018

Գյումրիում ճանապարհային ոստիկանության սպաները փրկել են 33-ամյա կնոջ կյանքը, ով անցել էր Հաղթանակի 50-ամյակի կամրջի վտանգավոր եզրագիծը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 09։10-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանը, տեսուչներ Մհեր Մկրտչյանն ու Էսռնեստ Խաչատրյանը ահազանգով դեպքի վայր մեկնելիս են եղել, երբ Գյումրիի Հաղթանակի 50-ամյակի կամրջի մոտ նրանց են մոտեցել մի քանի քաղաքացիներ և հայտնել, որ մի աղջիկ անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դասակի հրամանատարն իջնում է կամրջի տակ, իսկ տեսուչներ Մ. Մկրտչյանն ու Է. Խաչատրյանը կամրջի վրա տևանական ժամանակ բանակցություններ են վարում այդ աղջկա հետ և հաջողվում է նրան կամրջի վտանգավոր եզրագծից դուրս բերել անվտանգ վայր ու արդեն դրանից հետո ահազանգում են ոստիկանության Մուշի բաժին, և ժամանած օպերատիվ խումբը այդ աղջկան, ով Գյումրիի բնակիչ՝ 33-ամյա Ս. Փ.-ն է, տեղափոխում են ոստիկանության Մուշի բաժին։ Փաստի առթիվ նույն բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայր էին ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գյումրիի հրշեջ-փրկարարները։ Քաղաքացուհուն փրկելուց հետո ոստիկանները մեկնել են վթարի վայր, որտեղ բախվել էին BMW, Opel և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/07/28/1101859/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, այսօր՝ հուլիսի 28-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում բախվել էին BMW X5 մակնիշի 55 XO 505 համարանիշի, Mercedes մակնիշի 34 ՏR 364 համարանիշի և Opel մակնիշի 35 FV 013 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել էին Գյումրու բժշկական կենտրոն, իսկ բախման արդյունքում BMW X5-ը գլխիվայր շրջվել էր։ Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել էին նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր