2321 դիտում
14:44 27-07-2018
Սևանա լճում անհրաժեշտ է մաքրման ծրագրեր իրականացնել
Սևանա լիճը՝ որպես էկոհամակարգ, օժտված է ինքնամաքրման գործառույթով, սակայն այս պահին աղտոտման բարձր մակարդակի պատճառով անհրաժեշտ է իրականացնել նաև լրացուցիչ մաքրման աշխատանքներ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ըստ մասնագետների՝ պատճառները տարբեր են. այս տարի ձմեռը մեղմ է եղել և լիճը չի հասցրել ամբողջությամբ սառել: Բացի այդ լճին վնաս են հասցնում նաև հարակից բնակավայրերի կոյուղիները, թափոնները: Լճում նաև ձկան կերի մեծ պաշար կա, բայց համապատասխան քանակի ձուկ չկա այն սպառելու համար, ինչն իր հերթին բերում է էկոհամակարգի աղտոտման:
Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի սուզորդ Ստեփան Կոջայանի խոսքով՝ կտրուկ նվազել է նաև Սևանա լճում խեցգետինների քանակը: Ստորջրյա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լճում քիչ չեն նաև ձկնորսական զանազան ցանցերը:
«Սևանա լճի այսօրվա վիճակը տարբերվում է մյուս տարիներից: Ծաղկումը բնական պրոցես է, և ծաղկումի շրջան միշտ եղել է Սևանա լճում, սակայն այս տարվա տարբերությունը կապված է այն բանի հետ, որ ծաղկումը համեմատաբար շուտ է եղել: Նախորդ տարիներին այն լինում էր օգոստոսի սկզբին: Այս տարի երկար է տևում. սկսվել է հուլիսի 3-ին, և մինչ այսօր կանաչած տեղեր կան, և տարածված են ողջ լճում: Այժմ անցնում է վերջնական փուլին»,- ասաց սուզորդ Ստեփան Կոջայանը:
ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հիդրոէկոլոգիայի բաժնի վարիչ, ԵՊՀ էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի դոցենտ Լուսինե Համբարյանը նշում է, որ թեև մեծ Սևանի հատվածում, կարծես թե, արդեն նահանջում է ծաղկումը, բայց Փոքր Սևանում դեռ պահպանվում է: Լճի ջրի մակարդակը բարձրացնելուց զատ անհրաժեշտ է մաքրել և կանխարգելել հետագայում նման աղտոտման կրկնությունը:
Նմանատիպ նյութեր
1117 դիտում
12:19 20-10-2014
Շարունակվում են Սևանա լճի ջրածածկ հատվածների մաքրման աշխատանքները. ֆոտոշարք
2650 դիտում
16:31 12-06-2019
Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրման նախորդ տարվա ծրագիրը չեղարկվել է. նախարարի պարզաբանումը
10184 դիտում
13:31 20-05-2014
Արտակարգ դեպք՝ Սևանա լճում. փրկարարներն օգնության հասան «Կիլիկիա» առագաստանավի վրա գտնվող քաղաքացիներին
Այս բաժնից
346 դիտում
18:50 07-05-2024
Տեղի է ունեցել «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը
373 դիտում
18:38 07-05-2024
ՀՀ վարչապետն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարներին
337 դիտում
18:25 07-05-2024
Մնացական Սաֆարյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ