211652_close_icon
views-count6504 դիտում article-date 10:07 26-07-2018

Փաշինյանն-ՀՅԴ-ն՝ ընդդեմ «Ծառուկյան» դաշինքի․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հուլիսի 24-ի երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել էր Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյակի հանդիսությանը, որն անցկացվել էր Երևանում: Առաջին հայացքից արարողակարգային այդ մասնակցությունն իրականում իր մեջ պարունակում է բավականին ուշագրավ քաղաքական ենթատեքստ, հատկապես հաշվի առնելով այն, թե ինչ էր տեղի ունեցել դրանից մի քանի ժամ առաջ Ազգային ժողովում՝ Ընտրական օրենսգրքի նախագծի մշակման վերաբերյալ խորհրդարանական քննարկումների ընթացքում: ՀՄԸՄ-ն անկասկած համազգային նշանակության կառույց է, որն այդուհանդերձ գտնվում է Դաշնակցության ենթակայության տակ, ՀՅԴ կառուցվածքային օղակներից է: Իսկ հետաքրքիրն այն էր, որ դրանից մի քանի ժամ առաջ ՀՅԴ-ն Ընտրական օրենսգրքի խորհրդարանական քննարկումներում, ավելի շուտ դրա նախագծի մշակման վերաբերյալ քննարկումներում, բավական բուռն բանավեճ էր ունեցել «Ծառուկյան» դաշինքի կամ ԲՀԿ-ի հետ ընտրական գործընթացների և բարեգործության շուրջ՝ պահանջելով ընտրական գործընթացներում ուղղակի արգելել որևէ բարեգործություն քաղաքական նպատակներով չշահարկելու համար: ԲՀԿ-ն, բնականաբար, դեմ էր հանդես եկել դրան, ինչը ևս հասկանալի է՝ բարեգործությունն այդ կուսակցության, ըստ էության, առանցքային «քաղաքական պլատֆորմն» է: Ահա այդ ֆոնին առավել ուշագրավ է դառնում Նիկոլ Փաշինյանի, ըստ էության, կամա թե ակամա, քաջալերող մասնակցությունը ՀՅԴ կառույցներից մեկի հոբելյանին: Բանն այն է, որ այդ իմաստով պատկերը բավականին համահունչ է նաև ներքաղաքական շահերի համայնապատկերին, որ առկա է Հայաստանում թավշյա հեղափոխության ներկայիս փուլում, և խորհրդարանի արտահերթ ընտրության հեռանկարում: Այստեղ Նիկոլ Փաշինյանի առանցքային մրցակիցը ԲՀԿ-ն է, իհարկե ամենևին ոչ նույն քաշային կատեգորիայում, սակայն ԲՀԿ-ն, որը սպասում է իր ժամին: Իրատեսական է այդ սպասումը, թե ոչ, այլ հարց է, սակայն, ըստ էության, այլ լուրջ մրցակից Նիկոլ Փաշինյանը չունի: Ըստ այդմ, նա բնականաբար պատրաստ է աջակցել որևէ ուժի, որը նրան կաջակցի կամ պատրաստակամ կլինի աջակցել գլխավոր մրցակցի դեմ պայքարում: Առավել ևս, որ Դաշնակցությունն այդ իմաստով թերևս ամենահարմար ուժն է այդ խնդիրները լուծելու համար, որովհետև, լինելով ըստ էության ամենագաղափարականն ու քաղաքականը համեմատության մեջ, միաժամանակ նաև ամենաանօգնականն է ընտրական գործընթացում, և 1998-ից հետո, ըստ էության, մշտապես կախված է իշխանությունների աջակցությունից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր