211652_close_icon
views-count4356 դիտում article-date 10:31 13-09-2017

ՀՅԴ-ականները ՀՀԿ-«Ծառուկյան» դաշինք հնարավոր կոալիցիայից սարսափած՝ ՊՈԱԿ-ներում են տեղավորվում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-«Ծառուկյան» դաշինք 2018-ի հնարավոր կոալիցիան սարսափեցրել է ՀՅԴ-ականներին, նրանք նույնիսկ կուլիսային խոսակցություններում նեղսրտել են, թե Ծառուկան-Սերժ Սարգսյան կոալիցիայի դեպքում հնարավոր է՝ իրենք այլևս մաս չկազմեն նոր կոալիցիային: Ի դեպ, մեր տեղեկություններով՝ «Հայանտառի» նոր տնօրեն ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Միքայել Մանուկյանը ՊՈԱԿ-ը դաշնակցականներով է լցնում: Նրանք նույնիսկ կեսկատակ նշում են, որ փորձում են ՊՈԱԿ-ներում տեղավորվել, քանի որ հայտնի չէ՝ 2018-ին կլինե՞ն կոալիցիայում, թե՞ ոչ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր