211652_close_icon
views-count16397 դիտում article-date 09:53 05-04-2017

Չի բացառվում, որ «Ծառուկյան» դաշինքի քաղաքապետի թեկնածուն լինի գործարար Խաչատուր Սուքիասյանը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած «Ծառուկյան» դաշինքը կմասնակցի նաև Երևանի ավագանու ընտրություններին: Այս օրերին ակտիվ քննարկումների մեջ են, թե ով է լինելու քաղաքապետի՝ ԲՀԿ-ի թեկնածուն: Նշենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, թե քաղաքապետի թեկնածուն լինելու է Արման Վարդանյանը: Սակայն հիմա հստակ է, որ նրա թեկնածությունը չի հաստատվել: Հիմա քննարկումներ են գնում, և «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ չի բացառվում՝ այդ թեկնածուն լինի գործարար Խաչատուր Սուքիասյանը: Նա խորհրդարանական ընտրություններին ևս պետք է մասնակցեր «Ծառուկյան» դաշինքի ցուցակով, սակայն վերջին պահին հայտարարեց, որ առհասարակ չի մասնակցում ընտրություններին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր