211652_close_icon
views-count29070 դիտում article-date 22:34 25-07-2018

Շիրակի մարզում բախվել են Mercedes-ն ու բեռնատարը․ բժիշկները պայքարում են Mercedes-ի վարորդի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր հուլիսի 25-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։50-ի սահմաններում Երևան - Գյումրի ավտոճանապարհի Ազատան գյուղի սկզբնամասում բախվել են Mercedes մակնիշի 34 PA 760 համարանիշի և «ԳԱԶ-33073» մակնիշի 34 TA 528 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Դավիթ Ասատրյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր