211652_close_icon
views-count33994 դիտում article-date 16:49 25-07-2018

Արդեն մոտ 6 տարի երկհարկանի շենքի բնակիչները պատուհան բացել չեն կարողանում, կոյուղաջրերը դիտահորերից դուրս են գալիս, լցվում շենքի տակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Էջմիածնի մաշտոցի 138 հասցեն է: Արդեն մոտ 6 տարի երկհարկանի շենքի բնակիչները պատուհան բացել չեն կարողանում: Կոյուղաջրերը դիտահորերից դուրս են գալիս լցվում շենքի տակ: Ամռանը հոտն ավելի է սաստկանում: Ջրահեռացման խողովակները խցանված են: Պատասխանատուները չեն կարողանում գտնել այն դիտահորը որտեղից խնդիրը սկսվում է: Քաղաքացիները պատասխանատուներին դիմել են ինչպես գրավոր, այնպես էլ՝ բանավոր, ասում են չեն անտեսում ահազանգերը, սակայն սայլը տեղից չի շարժվում: Կոյուղաջրերը շարունակ լցվում են նկուղ, պատերն էլ օր օրի խոնավությունից ավելի են թուլանում: Տարիներ առաջ մոտակայքի ջրամբարում շինարարական աշխատանքներ են իրականացվել, բնակիչները կարծում են, որ դրանից հետո կոյուղաջրերի ճանապարհը փակվել է: Շենքում մեծահասակներ և հաշմանդամներ էլ են ապրում՝ նրանք տանից դուրս գալ չեն կարողանում, երեխաներն էլ բակում խաղալ: Շենքում ապրողները ձեռքի տակ եղած իրերով փակել են բակի դիտահորերը՝ այդպես փորձելով պայքարել անտանելի հոտի դեմ: Մենք ևս դիմեցինք վեոլիա ջուր ընկերությանը: Էջմիածնի տեղամասում խնդրին տեղյակ էին, պատասխանեցին, որ սարքավորումների խդնիր ունեն, նաև չեն կարողանում գտնել խցանված դիտահորը: Սակայն խոստացան կրկին գնալ հասցե՝ գտնել դիտահորն ու խնդիրը վերացնել: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր