211652_close_icon
views-count7693 դիտում article-date 11:57 18-07-2018

ՌԴ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները մտել են Փանիկ գյուղ և կրակոցներ արձակել․ «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Երեկ ժամը 11-ից 12-ն ըն­կած ժամանակահատվա­ծում ՌԴ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումներն առանց զգուշացման և առանց փաստաթղթերի մտել են Շիրակի մարզի Փանիկ գյուղ և զորավարժանք իրականացրել: Պայթյուններ և կրակոցներ են հնչել: Իրենց տների մոտ տանկեր և զինված զորք տեսնելով՝ փանիկցիները խուճապի են մատնվել և փախել տնե­րից: Վախից երեխաներ են ուշագնաց եղել: Փանիկի համայնքապետ Վարդան Մակեյանը ՀԺ-ի հետ զրույ­ցում պատմել է, որ պահանջել է դադարեցնել վար­ժանքն ու տարածք է հրավիրել ԱԱԾ-ին և Արթիկի ոս­տիկանությանը: Այդ կառույցների ներկայացուցիչներն արագ հասել են Փանիկ։ Վարդան Մակեյանն ասաց, որ բարձրաստիճան զինվորականներ չեն եղել Փանիկ մտածների հետ: Նա, ով ղեկավարել է զորավարժանքը որևէ փաստաթուղթ չի ունեցել, նաև չի ներկայացել, թե ով է և ում հրամանով է զորքը բերել Փանիկ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր