211652_close_icon
views-count35303 դիտում article-date 21:54 17-07-2018

Արտակարգ դեպք Երևանում․ Mercedes-ում գտնվող անօգնական վարորդին օգնության հասավ ԱԻՆ Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը․ վարորդի վարքագիծը կասկած է առաջացրել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ, հուլիսի 16-ին Արտակարգ իրավիճակների նախարարության Աղետների բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ի հերթապահ խումբը ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգ է ստացել, որ Դավիթաշեն վարչական շրջանի Եղվարդի խճուղում Mercedes մակնիշի 35 ՏG 309 ավտոմեքնայի վարորդը գտնվում է անօգնական վիճակում և անհրաժեշտ է փրկարարների և բժիշկների օգնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն խումբը մոտենում է կանչի վայր, տեղում օգնություն են ցուցաբերում անօգնական վիճակում գտնվող վարորդին, որից հետո ահազանգում են Երևանի 1-03 շտապօգնություն։ Ու արդեն ժամանած շտապօգնության բժիշկները քաղաքացուն տեղափոխում են հիվանդանոց։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոմեքենան շահագործվում է որպես տաքսի։ Թե ինչն է եղել քաղաքացու ինքնազգացողության վատանալու պատճառը, դա պարզ կլինի մի շարք բժշկական փորձաքննություն կատարելուց հետո։ [color=#EF2929]Ծանուցում. [/color]Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր