211652_close_icon
views-count86656 դիտում article-date 11:07 16-07-2018

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. 13-ամյա երեխան հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն

[color=#CC0000]SHAMHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ «աջ ոտքում օտար մարմին» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 13-ամյա Միլենա Խ.ն է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինիս հայրը՝ 43-ամյա Ռուբեն Խ.-ն, ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը, երեկոյան իրենց տան բակում իր ազգական՝ համագյուղացի, 15-ամյա Անդրանիկ Ս.-ն բակում սեղանի վրա դրված օդամղիչ հրացանից անզգուշաբար կրակել է իր աղջկա աջ ոտքին, ինչի պատճառով էլ երեխան մարմնական վնասվաք է ստացել։ Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը սովորում է Երևանի հիմնական դպրոցներից մեկի 8-րդ դասարանում, իսկ Անդրանիկ Ս.-ն՝ Արմավիրի մարզի դպրոցներից մեկի 9-րդ դասարանում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր