21375 դիտում
10:06 06-11-2024
Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում․ Գյումրու օլիմպիական հերթափոխի դպրոցից 11-ամյա երեխան «Գլխուղեղային վնասվածք»-ով տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մուշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրիի օլիմպիական հերթափոխի դպրոցից Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա, ով ծանրաձողը բարձրացնելիս հավասարակշռությունը կորցնելու և ընկնելու հետևանքով ստացել է «Գլխուղեղային վնասվածք»։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Շիրակի մարզի բնակիչ 11-ամյա տղա է։
Պարզվել է նաև, որ նա նշված վնասվածքը ստացել է Գյումրի քաղաքի Ավետիք Իսահակյան փողոցի 4/Գ հասցեում գործող ծանրամարտի մարզադպրոցի դահլիճում, մարզման ժամանակ, ծանրաձողը բարձրացնելիս հավասարակշռությունը կորցնելու և գլխի հետին հատվածով հատակին հարվածելու հետևանքով:
Դեպքի փաստով ոստիկանության Մուշի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
44541 դիտում
12:40 30-12-2018
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. 9–ամյա երեխան հրազենային վնասվածքով տեղափոխվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն