211652_close_icon
views-count1786 դիտում article-date 13:52 12-07-2018

Հանրային Ռադիոն վերագործարկում է վրացերեն լուրերը

Հանրային Ռադիոյի արտասահմանի համար տրվող հաղորդումների խմբագրությունը երկու տարվա դադարից հետո կրկին վերսկսում է իր վրացական բաժնի աշխատանքները, որը միակն է Հայստանում: Լուրերն այսուհետ ամեն օր հասանելի կլինեն նաև վրացերենով՝ թե տեքստային, թե ձայնային տարբերակներով: Վրացերեն լուրերը հասանելի կլինեն Հայաստանում և Հայաստանից դուրս www.armradio.info կայքի միջոցով: «Վրացական ծառայություն ունենալը շատ կարևոր է բոլորիս համար»,-ասում է Հանրային Ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը և հավելում, որ ֆինանսական խնդիրների պատճառով չէր ստացվում վերսկսել վրացերեն լուրերի թողարկումները: Մարկ Գրիգորյանը փաստում է, որ արդեն այդ խնդիրների լուծման շեմին են և փորձել են օր առաջ գործարկել վրացական ծառայությունը: Հանրային ռադիոյի վրացական ծառայությունը միշտ կարևոր տեղ է զբաղեցրել վրացախոս հայերի շրջանում, մասնավորապես` Վրաստանի հայերի համար: Լրահոսն ամփոփում է հայաստանյան և միջազգային կարևոր տնտեսական, քաղաքական, մշակութային, սպորտային ու սոցիալական իրադարձությունները: [b]Հանրային Ռադիոյի PR բաժին[/b]

Նմանատիպ նյութեր