211652_close_icon
views-count1970 դիտում article-date 20:09 11-07-2018

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ունեցել Քարնեգի կենտրոնի փորձագետների եւ ԵՄ պաշտոնյաների հետ

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հուլիսի 11-ին հանդիպում է ունեցել Քարնեգի կենտրոնի փորձագետների եւ Եվրամիության պաշտոնյաների հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության թվիթերյան էջից: Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ներկայացրել է Հայաստանի ժողովրդավարական զարգացման իր տեսլականը, երկրում տեղի ունեցող փոփոխությունները: Վարչապետը պատասխանել է նաեւ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ ներկաների հարցերին:

Նմանատիպ նյութեր