211652_close_icon
views-count88373 դիտում article-date 12:41 11-07-2018

Ողբերգական դեպք Դավիթաշեն-Աշտարակ նորակառույց ճանապարհին. աշխատանքներ կատարող 57–ամյա վարպետը մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ հուլիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ուենեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել են Մելքումովի 72/1 հասցեի մոտ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Պավել Օրդյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Վահրամ Ենոքյանի գլխավորությամբ: Մինչ դեպքի վայր կժամանեին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, քաղաքացիները մահացածին դուրս են բերել 1 մետր խորությամբ փոսից: Տեղում աշխատել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 57-ամյա Աշոտ Դուրյանն էր, ով, ըստ դատաբժշկի նախնական եզրակացության, հանկարծամահ է եղել: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը աշխատելիս է եղել նշված ճանապարհին, որը կառուցվում է Երևանի քաղաքապետարանի կողմից և աշխատանքների ժամանակ ինքնազգացողությունը վատացել է ու մինչ շտապօգնության ժամանումը՝ մահացել է: [color=#CC0000]*** 15:10 Քիչ առաջ SAMSHYAN.com-ը էլեկտրոնային փոստով նամակ է ստացել «Վահագն և Սամվել» ՍՊԸ-ի կողմից, ովքեր տեղեկացնում են, որ մահացածը կապ չունի շինարարական աշխատանքների հետ և նա երբևիցե չի աշխատել շինհրապարակում, մինչդեռ դեպքի վայրի հարևանությամբ բնակվողները SHAMSHYAN.com-ի թղթակցին ասել են, որ նա աշխատանքներ կատարելիս է եղել:[/color] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր