211652_close_icon
views-count13738 դիտում article-date 15:22 13-11-2024

Գողության դեպք՝ Երևանում․ իրանցի տղամարդը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ ընկերը գողացել է իր պայուսակը, որում եղել է 45 հազար ԱՄՆ դոլար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 26-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ 39-ամյա Սեյեդ Մեյսամ Սեյեդ Աբբաս Միրխանդանի Փիշքենարին դիմել է ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ ընկերը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 55-ամյա Փարվիզ Ադելի Սարդու Խամբազը հոկտեմբերի 24-ի ժամը 11։00-ից մինչև 17։30-ն ընկած ժամանակահատվածում, Սասնա Ծռեր փողոցի 9/1 հասցեին հարակից տարածքում գործող եռակցման կետում գտնվող պահարանից գողացել է իր պայուսակը, որի մեջ եղել է 45 հազար ԱՄՆ դոլար:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր