211652_close_icon
views-count2902 դիտում article-date 15:30 10-07-2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարն այցելել է Երևանի լոկոմոտիվային դեպո. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն այցելել է Երևանի լոկոմոտիվային դեպո։ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության տնօրեն Սերգեյ Վալկոյի ուղեկցությամբ նախարարը շրջել է դեպոյի տարածքում, ծանոթացել դրա հնարավորություններին։ Այս դեպոն երկաթուղու կարևորագույն ձեռնարկություններից է, որի գործառույթը ՀԿԵ-ի կառուցվածքի արդիականացումն է, ճանապարհը սարքին շարժակազմով ապահովելն ու գնացքների անվտանգ երթևեկության ապահովումը: Այստեղ իրագործվում է Հայաստանի երկաթուղային ցանցում շահագործվող էլեկտրա և ջերմաքարշերի, էլեկտրագնացքների, բեռնատար և ուղևորատար վագոնների հիմնական և ընթացիկ վերանորոգումը, տեխնիկական զննումը և սպասարկումը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր