211652_close_icon
views-count9871 դիտում article-date 22:34 08-07-2018

Քուվեյթի ռեստորաններից մեկում թունավորվել է ավելի քան 250 հոգի

Ավելի քան 250մարդ հիվանդանոց է տեղափոխվել այն բանից հետո, երբ այցելել են Քուվեյթի ռեստորաններից մեկը: Այս մասին հայտարարելէ երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Մուստաֆա Ռիդան: Նրա խոսքերով, առաջին տուժածները թունավորման ախտանիշներով սկսել են մայրաքաղաքի հիվանդանոցներ տեղափոխվել հուլիսի 7-ի երեկոյան: Ներկա պահին նրանց թիվը կազմում է 287 հոգի: Նրանցից 53-ը մինչև հիմա գտնվում են հիվանդանոցներում: Նախնական տվյալներով, թունավորման պատճառը վատ պատրաստված ֆալաֆելն է եղել. ավանդական արաբական ուտեստ, որը մատուցել են Հոլայի շրջանի ռեստորաններից մեկում: Ներկա պահին նախաքննություն է ընթանում: Ռեստորանը փակվել է՝ ստուգումների համար: Ռեստորանի սեփականատերերի դեմ քրեական գործ է հարուցված:

Նմանատիպ նյութեր