Փոխհրաձգություն ռուսական Արմավիրի ռեստորաններից մեկում. զոհվել է 3 հոգի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանի Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկում փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի արդյունքում զոհվել է 3 հոգի: Սպանվածներից մեկը՝ քաղաքի պահպանության ծառայության գերատեսչական բաժնի պետի պաշտոնակատար Պյոտր Լոմակինն է: Ընդ որում, վերջինս միջամտել է վիճաբանությանը՝ փորձելով հանդարտեցնել կողմերին, սակայն կրակոցներից ինքն է զոհվել:
Միջադեպը տեղի է ունեցել գիշերը: «Ռեստորանի այցելուների միջև ծագած կենցաղային վեճը վերածվել է փոխհրաձգության, զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ Ռոսգվարդիայի սպա: Տուժածներից մեկը զոհվել է տեղում, երկու հոգի մահացել են հիվանդանոցում», հայտնել է տեղի ոստիկանությունը:
Ռուսական լրատվամիջոցները նշում են, դեպքը տեղի է ունեցել Արմավիրի «Աստորիա» ռեստորանում: