211652_close_icon
views-count38018 դիտում article-date 16:24 07-07-2018

Գեղարքունիքի մարզում. 22–ամյա վարորդը УАЗ-ով վրաերթի է ենթարկել 9–ամյա երեխային. բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ, 22-ամյա Արսեն Սարգսյանը իր վարած УАЗ մակնիշի 35 MՏ 569 համարանիշի ավտոմեքենայով Լճաշեն գյուղի կենտրոնական փողոցում «Մարիետա Սաֆարյան» ԱՁ-ի դիմաց ճանապարհի բանուկ հատվածում վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ, 9-ամյա Աշոտ Բաբայանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փոխուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկված երեխային տեղափոխել Սևանի բժշկական կենտրոն: Դեպաի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննես Մարտիրոսյանը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան սովորում է Լճաշեն գյուղի Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի 3-րդ դասարանում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր