211652_close_icon
views-count25737 դիտում article-date 21:55 06-07-2018

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. Մեղրու «Լիճքվազ» կոչվող տարածքում ոսկու հանքաքարով բարձված բեռնատարը կողաշրջվել է. թուրքմեն վարորդը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հուլիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Մեղրիի տարածաշրջանի «Լիճքվազ Թեյ» անվամբ ոսկու հանքում հանքաքարով բարձված HOVO մակնիշի 707 VO 10 համարանիշի ինքնաթափ բեռնատարը կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Թուրքմենստանի քաղաքացի՝ 30-ամյա Յոլդաշև Վալտաբաևիչը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մեղրու բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոսկու հանքաքարով բարձված բեռնատարը պետք է տեղափոխվեր Կապանի արտադրամաս, սակայն դեռևս անհայտ պատճառներով ճանապարհին արգելակները խափանվել են, ինչն էլ պատճառ է դարձել, որ վարորդը չկարողանա կառավարի ավտոմեքենան ու բախվել է լեռան ստորոտին և կողաշրջվել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրան օգնության են հասել իր գործընկերներ՝ Քաջարանի բնակիչներ, 35-ամյա Առնակ Բաբայանը և 46-ամյա Վարդան Գրիգորյանը։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր