211652_close_icon
views-count33977 դիտում article-date 19:13 06-07-2018

Ավտովթար Արարատի մարզում. վարորդը «06»-ով Ոստան գյուղում հայտնվել է ցամաք ջրատարում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում ВАЗ 2106 մակնիշի 25 ՕՏ 152 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ոստան գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ցամաք ջրատարում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։ Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի կողմից նութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վիրավոր վարորդի ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր