211652_close_icon
views-count44798 դիտում article-date 12:21 05-07-2018

Գեղարքունիքի մարզի ոստիկաններն ու փրկարարները ողջ գիշեր որոնողական աշխատանքներ կատարելուց հետո հայտնաբերել են անհայտ կորած 11 և 15 –ամյա երեխաներին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով ՝ քիչ առաջ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ոստիկանության Ճամբարակի և Սևանի բաժինների ծառայողները ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության փրկարարների հետ Գեղարքունիքի մարզի Ջիլ, Ծովազարդ գյուղերի հատվածում հայտնաբերել են որպես անհայտ որոնվող, Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի բնակիչներ, 15-ամյա Է. Ղ.-ին և 11-ամյա Է. Ղ.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխաները հուլիսի 4-ին ժամը 05:30-ի սահմաններում ֆերմայից դուրս էին եկել և այլևս տեղեկություններ չկար նրանց մասին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխաների կյանքին վտանգ չի սպառնում:

Նմանատիպ նյութեր