211652_close_icon
views-count12049 դիտում article-date 08:50 03-07-2018

Գլխավոր դատախազի ամենահավանական թեկնածուն Էդմոն Մարուքյանն է․ «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե դատախազության 100-ամյակին ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի բացակայությունն ուրույն մեսիջ էր հայաստանյան պատկան մարմիններին, որ առանձնապես հիացած չեն իրենցով: Մյուս կողմից էլ, «պատկանները» կարող են իրենց նոր տերերի մոտ գլուխ գովալ, որ ամբողջովին «հեռու» են խաղում «ռուսական գծից»: Իսկ թե ինչու նախկին իշխանությունների «նշանակած» գլխավոր դատախազին նորերը հրաժարական չեն պարտադրում, պատճառները հետևյալն են. Արթուր Դավթյանը խիստ հլու կատարում է նոր իշխանությունների տված բոլոր առաջադրանքները (նման ծանր գործը երբեմնի թիմակիցների հանդեպ ոչ բոլորը կանեին), հաջորդ պատճառն այն է, որ եթե նոր իշխանությունների «նշանակած» դատարախզն աներ դա, կասվեր՝ «քաղաքական հետապնդում է իրականացվում նախկինների հանդեպ (այս դեպքում՝ Դավթյանը ևս նախկին է): Եվ վերջապես՝ դատախազի ամենահավանական թեկնածուն Էդմոն Մարուքյանն է, իսկ Փաշինյանը չի ուզում, որ Էդմոնը դատախազ դառնա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր