123764 դիտում
15:32 01-07-2018
Արտակարգ դեպք Արարատի մարզում. հակառակորդի կողմից կրակոցներ են արձակվել հրշեջների, քաղաքացիների և զինվորների ուղղությամբ, ովքեր կատարում էին հրդեհաշիջման աշխատանքներ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով, այսօր՝ հուլիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
Զանգակատուն գյուղի հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքներում հրդեհ է բռնկվել, ու հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ոչ միայն հրշեջ-փրկարարներն ու քաղաքացիները, այլ նաև զինվորներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ հրշեջները, քաղաքացիներն ու զինվորները պայքարում են կրակի տարածման դեմ, հակառակորդի կողմից կրակոցներ են արձակվել հրդեհաշիջման աշխատանքները կատարողների ուղղությամբ։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պարզում է՝ արդյո՞ք կրակոցների արդյունքում հայկական կողմը զոհեր և վիրավորներ ունեցել է, թե ոչ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: