211652_close_icon
views-count6543 դիտում article-date 22:41 30-06-2018

Ռոբեր Պիրես. Գոլովինը՝ դա ռուսական Մոդրիչն է

Ֆրանսիայի հավաքականի և «Արսենալի» նախկին կիսապաշտպան Ռոբեր Պիրեսը գնահատել է Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինի հնարավորությունները՝ եվրոպական թոփ-ակումբներից մեկում խաղալու համար: «Ինձ համար Գոլովինը համար մեկն է: Նա զգալիորեն ուժեղ է Ռուսաստանի հավաքականի բոլորի ֆուտբոլիստներից, բացարձակապես լավագույն խաղացողն է: Գոլովինը կատարյալ խաղացող է, ռուսական Մոդրիչը: Մինչդեռ նա ընդամենը 22 տարեկան է, այնպես էր ապագան հրաշալի է լինելու: Միանշանակ նա պետք է Եվրոպա հեռանա, վստահ եմ, որ նման որակյալ ֆուտբոլիստը կհզորացնի ցանկացած թիմ: Նա անգլիական պրեմիեր-լիգայի թոփ-ակումբի համար պատրաստի ֆուտբոլիստ է», ասել է Պիրեսը:

Նմանատիպ նյութեր