Ռոբեր Պիրես. Ես Դեմբելեին Նեյմարի հետ չէի փոխի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոբեր Պիրեսը անդրադարձել է «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեի խաղին:
«Ինձ շատ է դուր գալիս Դեմբելեն: Մենք միշտ խոսում ենք Մեսիի մասին, սակայն այդ տղան շատ հաջողն է:Նա խաղադաշտում այնպիսի բաներ է անում, որոնք մենք երեխա ժամանակ էինք անում:
Նա պետք է շտկի կարգապահությունը, սակայն նա դեռ երիտասարդ է: Ուսմանը «Բարսելոնային» կօգնի նվաճել Չեմպիոնների լիգան և Իսպանիայի առաջնությունը՝ հաշվի առնելով նրա խաղամակարդակն ու տաղանդը:
Ես Դեմբելեին չէի փոխի Նեյմարի հետ, եթե ընտրության առջև կանգնեի: Ուսման ընդամենը 21 տարեկան է, նա հիանալի է խաղում երկու ոտքով, գերազանց է վարվում գնդակի հետ:
Նա հսկայական ներուժ ունի, ավելին, քան մենք արդեն տեսել ենք», ասել է Պիրեսը: