211652_close_icon
views-count23271 դիտում article-date 13:17 30-06-2018

Ավտովթար Արարատի մարզում. 24-ամյա վարորդը Toyota-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին. պատճառը ВАЗ 21102-ի վարորդն է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի Մխչյան գյուղի վարչական տարածքում ВАЗ 21102 մակնիշի 10 DO 077 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Արտաշատ քաղաքի բնակիչ, 34-ամյա Խաչիկ Գևորգյանը արգելակել է ավտոմեքենան, ինչի հետևանքով նրա հետևից ընթացող, Արմավիրի մարզի բնակիչ, 24-ամյա Սիլվա Ղազարյանը իր վարած Toyota Camry մակնիշի 35 ԼQ 371 համարանիշի ավտոմեքենայով կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի բաժանարար երկաթե արգելապատնեշներին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Բադալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր