211652_close_icon
views-count1989 դիտում article-date 21:00 29-06-2018

Դավիթ Տոնոյանը հանձնարարել է վերահսկել արձակուրդային և զորացրման ժամանակ հատկացվելիք ճանապարհածախսի օգտագործումը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ զինված ուժերի հրամանատարությանը հանձնարարել է հստակ հսկողություն սահմանել զորքերից զինծառայողների արձակուրդային և զորացրման ժամանակ հատկացվելիք ճանապարհածախսի օգտագործման նկատմամբ, թույլ չտալ որևէ չարաշահում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Նույն ժամանակ ՀՀ ՊՆ-ը հորդորում է տրանսպորտային ընկերություններին և առանձին միջոցների վարորդներին, որոնք զորամասերից զինծառայողներին տեղափոխում են իրենց բնակավայրեր, չօգտվել իրավիճակից, չպահանջել նորմերից բարձր վճար, ավելին՝ զինծառայողների համար սահմանված վարձավճարի չափը նվազեցնել»,-նշված է նախարարի մամուլի խոսնակի գրառման մեջ։

Նմանատիպ նյութեր