211652_close_icon
views-count79444 դիտում article-date 13:00 27-06-2018

Առողջ ծառերի սպանդ Դավթաշենում. քաղաքացին պնդում է, որ ինքը անօրինականություն չի գործել, նրա ձեռքին կա «Պեպոյի բարաթը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 27-ին, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի հանձարարականով Դավթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցում ժամանակավորապես դադարեցվել է ինչ-որ շինարարության կառուցում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարչական շրջանում ահազանգեր էին ստացվել, որ նշված հատվածում «քոքից» ծառեր են կտրվել և օպերատիվորեն ժամանած թաղապետարանի աշխատակիցները տեղում արձանագրել և կասեցրել են հերթական գործողությունները: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քաղաքացի Հ. Ասքանազյան ներկայացած անձը Դավթաշեն վարչական շրջանի պատասխանատուներին է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանի ստրագրությամբ և կնիքված թուղթ, որ ինքը ապօրինի գործողություններ չի կատարել, հետևաբար, տարածքի սեփականատերը ինքն է և ինքն է տնօրինում գույքին, այդ թվում՝ ծառերին: Խնդրի վերաբերյալ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պազաբանում խնդրեց Ա. Մարտիրոսյանից: [b]Ներկայացում ենք Ա. Մարտիրոսյանի պարզաբանումը տվյալ խնդրի վերաբերյալ.[/b] Համաձայն Երևան քաղաքի ավագանու 18 նոյեմբեր 2009թ. հ.N/2/4-4-Ն որոշման Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունը սպասարկում է միայն քաղաքի ընդհանուր օգտագործման տարածքները, ինչ վերաբերվում է սեփական տարածքներին, ապա համաձայն քաղաքացիական օրենսգրքի 202 հոդված 3 կետի` ՀՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ Հոդված 202. Հողամասը՝ որպես սեփականության իրավունքի օբյեկտ 1. Հողամասի տարածքային սահմանները որոշվում են օրենքով սահմանված կարգով` լիազորված պետական մարմնի կողմից` սեփականատիրոջը տրված փաստաթղթերի հիման վրա: 2. Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը տարածվում է դրա սահմաններում գտնվող վերգետնյա և ստորգետնյա տարածքի վրա, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: 3. Հողամասի սեփականատերն իրավունք ունի օգտագործելու այն ամենը, ինչը գտնվում է իր հողամասի մակերեսին և դրա տակ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով ու չի խախտում այլ անձանց իրավունքները: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր