211652_close_icon
views-count5573 դիտում article-date 18:21 22-06-2018

Սամպաոլին ԱԱ-2018-ից հետո կհեռանա Արգենտինայի հավաքականից

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին կմնա իր պաշտոնին, թեպետ թիմը ԱԱ-2018-ի խմբային փուլում 0:3 հաշվով պարտվեց Խորվաթիային: Արգենտինայի ֆուտոլի ասոցիացիան որոշել է առայժմ չբաժանվել 48-ամյա մասնագետից: Սպասվում է, որ վերջինս կհեռանա մրցաշարի ավարտից հետո: Նշվում է, որ ավելի վաղ արգենտինացի ֆուտբոլիստները ժողով են արել և Սամպաոլիին խնդրել հեռանալ մինչև Նիգերիայի հետ 3-րդ խաղը: Սպասվում է, որ հավաքականի նոր գլխավոր մարզիչ կդառնա Խորխե Բուրուչագան: Ավելի ուշ այդ տեղեկությունը հերքվեց: Սամպաոլիի պայմանագիրը նախատեսված է 5 տարով: Եթե նա ժամանակից շուտ պաշտոնանկ արվի, ապա պետք է ստանա 20 մլն եվրո փոխհատուցում:

Նմանատիպ նյութեր