Մեսին պահանջել է Արգենտինայի հավաքականից հեռացնել Իկարդիին
Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսին իր աջակցությունն է հայտնել «Տորինոյի» հարձակվող Մաքսի Լոպեսին և պահանջել հավաքականի դռները փակել «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիի առջև:
Մեսին Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Էդգարդո Բաուսային խնդրել է Իկարդիին թիմ չհրավիրել` Լոպեսի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով: Նշենք, որ Մեսին և Լոպեսը միասին հանդես են եկել «Բարսելոնայում» և մտերիմ ընկերներ են:
Իսկ կոնֆլիկտի պատճառն այն է, որ Իկարդին գաղտնի սկսել է հանդիպել Լոպեսի կնոջ` Վանդա Նարայի հետ, որը այնուհետև բաժանվել է Լոպեսից և ամուսնացել Իկարդիի հետ:
Ուշագրավ է, որ Մեսին և Իկարդին` երկուսն էլ ծնունդով արգենտինական Ռոսարիո քաղաքից են: