Սամպաոլին պաշտոնապես գլխավորեց Արգենտինայի հավաքականը
Խորխե Սամպաոլին պաշտոնապես գլխավորեց Արգենտինայի հավաքականը: 57-ամյա մասնագետը 5 տարվա պայմանագիր է կնքել երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Նրա մարզչական շտաբ է ընդգրկվել 1986 թվականի չեմպիոն Խորխե Բուրուչագան:
Այս մրցաշրջանում «Սամպաոլին» ղեկավարում էր «Սևիլյան» և վերջինիս հետ Իսպանիայի առաջնությունում զբաղեցրեց 4-րդ տեղը: 2015-ին նա Չիլիի հավաքականի հետ նվաճեց Ամերիկայի Գավաթը:
Ներկա պահին Արգենտինայի հավաքականը 2018 թվականի աշխարհի առաջնության հարավամերիկյան ընտրական խմբում զբաղեցնում է 5-րդ տեղը՝ 14 խաղում վաստակելով 22 միավոր: