211652_close_icon
views-count20884 դիտում article-date 20:07 20-06-2018

Հորդառատ անձրևի պատճառով մարվել է Մեծ Եղեռնի հուշահամալիրի Հավերժական կրակը

Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի գիտխորհրդի անդամ Հայկ Դեմոյանը հայտնում է, որ հունիսի 20-ին հորդառատ անձրևի պատճառով մարվել է Մեծ Եղեռնի հուշահամալիրի Հավերժական կրակը: «Այսօր հորդառատ անձրևի պատճառով մարվել է Մեծ Եղեռնի հուշահամալիրի Հավերժական կրակը: Բարեբախտաբար հնարավոր եղավ խուսափել արտակարգ իրավիճակից՝ անձնակազմի արագ ու անձնուրաց գործողությունների շնորհիվ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հ. Դեմոյանը: Նա նշել է, որ վերջին 10 տարիների ընթացքում ուժեղ քամու և անձրևի պատճառով 4 նման դեպք է գրանցվել:

Նմանատիպ նյութեր