Փարիզում հարբած տղամարդը փորձել է կրակմարիչով հանգցնել Հավերժական կրակը
                        Փարիզի ոստիկանները ձերբակալել են հարբած տղամարդու, ով փորձել է կրակմարիչով հանգցնել Հավերժական կրակը, հաղորդում է Agence France-Presse-ը:
 Անհայտ տղամարդը Ելիսևյան այգիներում  կրակմարիչը ձեռքին ուղևորվել է Անհայտ զինվորի գերեզմաններ, Հավերժական կրակը հանգցնելու:
Օրինախախտը ձերբակալվել է ոստիկանների կողմից, այն պահին երբ նա փորձել է մոտենալ հուշարձանին: Ձերբակալման պահին տղամարդը խոստովանել է, որ գնում էր կրկը հանգցնելու:
 Սա միակ դեպքը չէ Անմար կրակի հանդեպ վանդալիզմի: Ավելի վաղ փորձել էին միզել կրակի վրա, կամ ձու եփել, ինչպես նաև նստել նրա վրա:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

